Իրաքյան բանակը օպերացիա է սկսել ընդդեմ Թիքրիտի իսլամիստների


23:22 , 28 հունիս, 2014

14560011in.am-ը գրում է.

Իրաքի իշխանությունները հունիսի 28-ին լայնամասշտաբ գործողություններ են սկսել Թիքրիտում, որը գրավվել է «Իրաքի և Լևանտի իսլամիստական պետության» գրոհայինների կողմից: Ինչպես հայտարարել է իրաքյան բանակի լեյտենանտ Սաբահ Ֆաթլավին, ռազմական օպերացիայի նպատակը երկրի հյուսիսի ազատագրումն է իսլամիստներից: Ըստ նրա` գրոհայինները երկու տարբերակ ունեն` փախչել կամ սպանվել` հաղորդում է AFP գործակալությունը:

Թիքրիտի վրա հարձակմանը մասնակցում են հազարավոր զինվորներ, ռազմական ավիացիա, տանկեր, ինչպես նաև ականային ստորաբաժանումներ:

ISIS-ի ծայրահեղականները Թիքրիտը գրավել են հունիսի 11-ին:Զինվորները առանց պայքարի հանձնել են Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքը, նրանցից շատերը դասալքել են: