Աղքատ ու փոքր երկրների անկաշկանդ երիտասարդ թիմերը կոտորում են ֆուտբոլային ու քաղաքական հսկաներին


22:17 , 28 հունիս, 2014

Այն, ինչ կատարվում է աշխարհի ֆուտբոլային առաջնությունում Բրազիլիայում լավագույնս բնորոշվում է Լուկինո Վիսկոնտիի ֆիլմի վերնագրով. «Աստվածների տապալումը»: Աղքատ ու փոքր երկրների անկաշկանդ երիտասարդ թիմերը կոտորում են ֆուտբոլային ու քաղաքական հսկաներին, խռճիթները քարուքանդ են անում արքյական պալատները, ամերիկյան հնդիկները վրեժ են լուծում իրենց նախկին գաղութատերերից: Ֆուտբոլը մարդկության գլխավոր խաղն է, քանզի այն կատարյալ կերպով արտացոլում ու կանխագուշակում է աշխարհի զարգացման ուղիները: Եվ սա նաև մեր հույսն է ու ճանաարհը, միայն պետք չէ վախենալ: