22:06 , 28 հունիս, 2014
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Բրազիլիա-Չիլի հանդիպման հիմնական ժամանակը հաղթողին ի հայտ չբերեց:
Սա արդեն անակնակալ է, որովհետև շատերը կանխատեսում էին բրազիլացիների հեշտ հաղթանակ:
Բրազիալիայի հավաքականի գործողություններում բացակայում էր սրությունը:
Նրանք միայն հարվածների քանակով էին գերազանցում իրենց մրցակիցներին, այն էլ՝ այդ հարվածները իրենց մեջ վտանգ չէին պարունակում:
Տարածքային առավելությունը 46 - 54% հարաբերակցությամբ չիլիցիների կողմն էր. նրանք մրցակցին կարողացան թելադրել իրենց տակտիկան:
Եթե անգամ լրացուցիչ ժամանակում բրազիլացիները կարողանան հաղթանակ կորզել՝ փորձառության կամ աստղերի կատարողական վարպետության շնորհիվ, այսպսի խաղով դժվար թե աշխարհի ամենահեղինակավոր հավաքականը կարողնա հասնել չեմպիոնության: