Կարկուտ՝ Արագածոտնի մարզում


21:52 , 28 հունիս, 2014

414101in.am-ը գրում է.

Հունիսի 28-ին, ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.25-ից մինչև 19.40-ը Արագածոտնի մարզի Արագած և Արտաշավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանջարաբոստանային կուլտուրաները:

Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը և ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար: