«Իմ ապագան կախված է Աստծուց, այժմ Աստված Ֆլորենտինո Պերեսն է». Ֆալկաո


21:27 , 28 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ իր ապագան կախված է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից:

«Իմ ապագան կախված է Աստծուց. այժմ Աստված Ֆլորենտինո Պերեսն է»,- Ֆալկաոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Հարձակվողի խոսքով` ինքն իր ապագան տեսնում է մադրիդյան թիմում:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Ֆալկաոն մերժել է «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: