Դամասկոսի արվարձանում ահաբեկչության հետևանքով 18 մարդ է զոհվել. ԶԼՄ


19:22 , 28 հունիս, 2014

37761221in.am-ը գրում է.

Ամենաքիչը 18 մարդ է զոհվել և տասնյակներ տուժել են Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այդ մասին հաղորդել է Սուրիա ալ-Էն տեղեկատվական գործակալությունը:

Ականապատ ավտոմեքենան պայթել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիս-արևելքում` Դումա քաղաքում: Այդ շրջանը Դամասկոսից 12 կմ հեռավորության վրա է գտնվում: Քաղաքում է տեղակայված Ջեյշ ալ-Իսլամ խմբավորման կենտրոնը: