18:18 , 28 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Կիևը հրաժարվել է երկրի արևելյան շրջանների համար Ռուսաստանիառաջարկածմարդասիրական օգնությունից: Ուկրաինայի ԱԳՆ-ն ռուսական կողմին նոտա է ուղարկել, որում ասվում է, որԿիևը չի կարողՌԴ-իցմարդասիրական օգնություն ընդունել երկրի արևելյան մարզերի համար:
RIA Novosti-ի տվյալներով՝ նախօրեին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նոտա էր ստացել ՌԴ ԱԳՆ-ից՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզեր, ինչպես նաև հնարավոր է՝ այլ շրջաններ, որտեղ գտնվում են փախստականները, մարդասիրական օգնություն ուղարկելու ռուսական կողմի մտադրության մասին: