Հայաստանում ամենահեշտ գործը դեսպանինն է. ո՛չ համապատասխան կրթություն է հարկավոր, ո՛չ փորձ


17:55 , 28 հունիս, 2014

Այժմյան Հայաստանում ամենահեշտ գործը դեսպանինն է. ո՛չ համապատասխան կրթություն է հարկավոր, ո՛չ փորձ: Հանեցի՞ն գործից, խնդրեմ` դեսպան որևէ երկրում: Հոգնե՞ց Հայաստանում աշխատելուց, սիրտն արտասահմա՞ն է ուզում, համեցե՛ք` դեսպան կարևոր երկրում:

Էլ ի՞նչ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ի՞նչ դիվանագիտական ակադեմիա:
Դրա համար էլ օր օրի «հաղթանակներ» ենք արձանագրում արտաքին քաղաքականության ոլորտում: