16:56 , 28 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների ամենախիստ տարբերակը որոշակի վնաս կհասցնի ռուսական տնտեսությանը, սակայն այն կդիմանա նման սցենարին՝ հայտնել է երկրի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Մենք պայմանականորեն 3 տարբերակներ ենք մշակել՝ ըստ դրանց կոշտության ու մեղմության: Ամենաառաջինը՝ այսպես կոչված, շքեղության իրերն են՝ ձկնկիթ, մորթիներ, երկրորդը՝ մի քիչ ավելի խիստ, և երրորդը՝ հաշվի առնելով ամբողջ համալիրը, մետաղներ, պարարտանյութեր, նավթ, գազ ու այդպես շարունակ, հաշվի առնելով գնային գործոնն ու ծավալը»,- ասել է նախարարը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Տնտեսությունը կդիմանա նման սցենարի, իհարկե՝ տնտեսական աճի տեմպերը գնում են դեպի բացասական հարթություն: Էլ ավելի բացասական են ներդրումների տեմպերը, մեծանում է ինֆլյացիան, կրճատվում են կառավարական պահուստները»,- ասել է վերջինս: