Սուարեսի թեման չի իջնում օրակարգից


16:40 , 28 հունիս, 2014

Այսօր Ուրուգվայի հավաքականը 1/8 եզրափակիչում ուժերը չափելու է Կոլումբիայի ընտրանու հետ:
Չնայած դրան՝ Ուրուգվայի ֆուտբոլային պատասխանատուների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ թիմի առանցքային խաղացող Լուիս Սուարեսի որակազրկման թեման:
Ուրուգվայի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը քննադատել է ՖԻՖԱ-ին՝ նշելով, որ վերջինս Սուարեսին «քավության նոխազ» է դարձրել:
Ի նշան բողոքի՝ Տաբարեսը հրաժարվել է ՖԻՖԱ-ի կոմիտեի անդամությունից:
Հատկանշական է, որ լատինամերիկացիները չեն հերքում, որ Սուարեսն ոչ ֆուտբոլային արարք է թույլ տվել, բայց շարունակ բողոքում են «անողոք» ՖԻՖԱ-ից՝ այսօրվա խաղի վրա կենտրոնանալու փոխարեն:
Եթե այսպես շարունակվի, ուրուգվայցի մյուս ֆուտբոլիստները Սուարեսի հետևից կմեկնեն հայրենիք՝ արդեն ֆուտբոլային մրցակցության մեջ պարտված...