16:26 , 28 հունիս, 2014
Galatv.am-ը գրում է.
Հետաքրքիր է, որ մորուք կրելու պատմությունը շատ գրավիչ եւ հետաքրքիր է եւ իր արմատներով գնում է անհիշելի ժամանակները եւ մեր նախնիների ժամանակաշրջանը՝ ավելի ճիշտ դեպի նախնադարյան մարդիկ: Միեւնույն ժամանակ Հին Եգիպտոսում տղամարդկանց ստիպում էին սափրվել, քանի որ մորուք կրելու իրավունք ունեին միայն փարավոնները:
Ձեզ ենք ներկայացնում գրավիչ, հետաքրքիր, ռեկորդային, տարօրինակ փաստեր այն մասին, թե ինչու են կրում մորուք, եւ այլ շատ բաների մասին:
• Դեմքի վրա մազերի աճի միջին արագությունը կազմում է տարին 14 սանտիմետր:
• Սեւահերների մոտ մազերը աճում են ավելի դանդաղ, քան շիկահերների:
• Հետաքրքիր է, որ մորուքը կարող է խնայել մարդու կյանքի տեւողությունից 95 օր: Միջինը ուժեղ սեռը մոտավորապես այդքան ժամանակ է ծախսում սափրվելու վրա՝ իր ողջ կյանքի ընթացքում:

• Մուսուլմանները պարտավոր են կրել մորուք, քանի որ իսլամի նորմերով նրանք չեն կարող սափրվել ամբողջությամբ: Օրթոդոքսալ հրեաները նույնպես պարտավոր են լինել մորուքավոր: Մորուք խորհուրդ է տրվում կրել նաեւ առաքելական, ուղղափառ քահանաներին, իսկ ահա կաթոլիկ պաստորների մոտ դեմքի «բուսականությունը» խիստ անցանկալի է:
• Ամենաերկար մորուքի երկարությունը հասել է մինչեւ 2,5 մետրի: Այդ մորուքի կրողն է եղել Բհաի Սինգխը Հնդկաստանից, որը նա թողել է կրոնական նկատառումներով: Շնորհիվ իր մորուքի՝ հնդիկին գրանցել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:
• Անհավատալի է, բայց փաստ է. ամենաերկար կանացի մորուքը պատկանում է ամերիկուհի Վիվիան Վիլլերին: Մորուքի երկարությունը կազմում է համարյա 30 սանտիմետր (2000 թվականի դրությամբ): Կինը աճեցրել է այն սկսած 1990 թվականից՝ նվիրված մոր հիշատակին:

• Եգիպտացի փարավոններին նրանց հպատակները համարել են երկնքի աստված Հորի մարմնացում. տղամարդկային սկզբի կրող: Երբ Եգիպտոսը սկսեց կառավարել կին-փարավոն Հաթշեպուստը, նա ստիպված էր արարողությունների ժամանակ կրել դնովի մորուք, որպեսզի չվիրավորի հպատակների կրոնական զգացմունքները:
• Ալեքսանդր Մակեդոնացին խստորեն արգելել էր իր զինվորներին մորուքներ աճեցնել, ինչպես դա անում էին պարսիկները, քանի որ ձեռնամարտի ժամանակ հակառակորդը կարող էր բռնել մորուքից եւ այդպիսով մակեդոնացի զինվորին դարձնել ոչ մարտունակ:
• Հին Հռոմում մորուքը համարվում էր բարբարոսության նշան: Այդ պատճառով էլ հռոմեացիները ձգտում էին մաքուր սափրել իրենց երեսները: Այդ ամենի հետ կապված կա հետաքրքիր փաստ. պատանու առաջին սափրվելը տանը նշվում էր որպես ընտանեկան տոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ