Խաղից առաջ. Բրազիլիա – Չիլի


16:13 , 28 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 28–ին Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունում սկսվում է փլեյ–օֆֆ փուլը։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Բրազիլիան ու Չիլին, ինչպես նաև Հոլանդիան ու Մեքսիկան։ Առաջինն ասպարեզ դուրս կգան մրցաշարի կազմակերպիչ երկրի թիմն ու Աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանուն տուն ուղարկած Չիլին։

Բրազիլիա – Չիլի. սկզիբը՝ 20։00

Բելու Օրիզոնտի. «Մարգալաես Պինտո» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Հովարդ Ուեբ (Անգլիա)
Բուքմեյքերների կարծիքը՝ 1,5 – 4,4 – 6,3

Մունդիալը թևակոխել է վճռական փուլ, երբ պարտվողը ձեռնունայն է մնում։ Նման պարագայում առանձնակի հետաքրքրությամբ է սպասվում Բրազիլիայի հավաքականի մրցելույթը, քանզի նա համարվում է չեմպիոնության գլխավոր հավակնորդը։ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի թիմը խաղին մոտենում է լավ տրամադրությամբ, քանի որ խմբային փուլի վերջին մրցավեճում «պենտակամպիոնները» վերջապես համոզիչ հաղթանակ տարան՝ խոշոր հաշվով պարտության մատնելով Կամերունին (4։1)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ