15:53 , 28 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Իտալիա վերադարձի ճանապարհին ազգային հավաքականի հարձակվող Անտոնիո Կասանոն և դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վիճաբանել են:
Կասանոն դժգոհել է` նշելով, որ Բուֆոնն ու կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին, իր կարծիքով, ցանկանում են կայացնել ազգային թիմին վերաբերող բոլոր կարևորագույն որոշումները:
Բացի այդ, հարձակվողը թիմի անհաջող ելույթների համար մեղադրել է վետերաններին` սատարելով երիտասարդ ֆուտբոլիստներին: Բուֆոնը սպառնացել է ապտակել Կասանոյին, եթե նա շարունակի:
Հարկ է նշել, որ դարպասապահը հրաժարվել է մեկնաբանել Կասանոյի հետ այդ միջադեպը:
«Ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել»,- ասել է Բուֆոնը` լրագրողներին: