15:27 , 28 հունիս, 2014Ուղիղ 100 տարի առաջ սպանվեց Ավստրոհունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը: Այս իրադարձությունը պատճառ դարձավ, որ մեկ ամիս հետո սկսվի Առաջին աշխարհամարտը:
Այսօր փոխվել են թե պատերազմի սանձազերծման մոտիվները, թե դրանց ձևն ու բովանդակությունը:
Այսօր էլ աշխարհում կան բազմաթիվ «թեժ կետեր»՝ Իրաք, Սիրիա, Ուկրաինա..
Այս բոլոր կոնֆլիկներն ունեն ներքին, ռեգիոնալ պատճառներ, բայց նաև երկրների, կազմակերպությունների մի շարք, որ միջնորդի, խաղարարարի կամ ներքին կողմերից մեկին սատարողի դերում են:

Այդ «խաղարարարները», «միջնորդները», «սատարողները» բոլոր կոնֆլիկտներում գրեթե նույնն են՝ աշխարհի հզորները:
Նրանց հաջողվում է լոկալացնել կոնֆլիկտները. «պատերազմ» բառի փոխարեն գործածել «սառը պատերազմ» տերմինը, յուրաքանչյուրը մյուսի զոհին անվանում է «ահաբեկիչ», իր կռիվը՝ «հակաահաբեկչական»:
Բառախաղից բովանդակությունը չի փոխվում:
Հիմա էլ է պատերազմ՝ ժամանակակից ձևերով. քաղաքակրթական, ինֆորմացիոն, էներգետիկ՝ ուղեկցվող զոհերով: Գլոբալիզացվող աշխարհի կանոններով:
Հին աշխարհն իր կանոններով գոյություն չունի, աշխարհի հզորները երկնում են նորը:
Երկունքը ցավոտ է, ուղեկցվում է զոհերով՝ մարդկային կորուստներով...
... Մեռնում են սովորական մարդիկ, որոնցից ոչ ոք չունի Ֆրանց Ֆերդինանդի հեղինակությունն ու կարգավիճակը, որպեսզի ազդարարվի Երրորդ աշխարհամարտի մեկնարկը...
