Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերը շարունակվելու են. փոխվարչապետ


15:33 , 28 հունիս, 2014

Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերը շարունակվելու են. փոխվարչապետPanorama.am-ը գրում է.

Ձևավորված արդյունավետ համագործակցության շնորհիվ է, որ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում Հայաստանը կրկին տեղ է գտել ամենաբարձր՝ առաջին խմբում:

Այսօր ընդունելով Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարներին` նշել է ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գևորգյան: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Սա նաև հասարակական հատվածի կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքի արդյունք է: Մենք, սակայն, չենք բավարարվելու արձանագրված արդյունքներով և շարունակելու ենք երևույթի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը՝ այդ գործում որպես կարևոր գործընկեր ունենալով հասարակական կազմակերպություններին»,-նշել է փոխվարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ