Դոնեցկում դրամ փոխադրող 3 ավտոմեքենա են առևանգել


15:20 , 28 հունիս, 2014

399a37ee35b3a1fed5ceaa08ff3a10351in.am-ը գրում է.

Դոնեցկի կենտրոնում անհայտ զինված անձինք «Յուժկոմբանկի» դրամ փոխադրող 3 մեքենա են առևանգել: Այս մասին հայտնում է «Օստրով»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Պարբերականի տեղեկությամբ՝ դիմակավորված, ավտոմատով զինված անհայտ անձինք, ներկայանալով ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչ, հափշտակել են 2 Volkswagen և 1 Opel հատուկ ավտոմեքենաները: