Ֆիլմի ռեժիսորն ավելորդ է համարում «կեղտով ողողել» երգչուհու կյանքը


15:05 , 28 հունիս, 2014

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին նկարահանվող կենսագրական ֆիլմում չեն ցուցադրվելու նրա կյանքի մութ կողմերը: Անժելա Բասսետտը, ով ֆիլմի ռեժիսորն է, ավելորդ է համարում «կեղտով ողողել» երգչուհու կյանքը: Ֆիլմը լինելու է միայն երգչուհու հաջողությունների մասին, ինչպես նաև իր և Բոբի Բրաունի ամուսնության մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մյուս տարի: