Դոնեցկի Արտեմովսկ քաղաքում գնդակոծված ավտոբուսը տեղափոխում էր փախստականների․ կան զոհեր


15:06 , 28 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Դոնեցկի մարզի Արտեմովսկ քաղաքում անհայտ անձինք կրակել են փախստականներին քաղաքից դուրս բերող ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով ԴԺՀ-ի աշխարհազորայիններին:

«Կրակոցի արդյունքում ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և, բախվելով Չայկովսկու փողոցի ավտոտնակներից մեկին, տեղում մահացել: Լուրջ վնասվածքներ է ստացել ուղևորներից մի կին, ով տեղափոխվելով վիրաբուժական բաժանմունք` մահացել է»,- ասել է աշխարհազորայինը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման էր տվել 72 ժամով երկարեցնել հրադադարի ռեժիմը։,