14:32 , 28 հունիս, 2014Lragir.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ ՖԻՖԱն մտադիր է ֆուտբոլում կիրառել խաղի ընթացքում վիճելի պահերի տեսակրկնություն: Ըստ Բլատերի, նախատեսվում է, որ ամեն մի թիմի մարզիչ խաղի ընթացքում առավելագույնը չորս անգամ կարող է վիճելի պահերի տեսակրկնություն պահանջել, բայց խաղի դադարների ժամանակ:
Թե երբ է հավանական նորամուծության կիրառումը, դեռ հայտնի չէ:
Բլատերն ասել է, որ խաղից դուրս վիճակներին դա չի վերաբերում, քանի որ այդ պահերն այլեւս հնարավոր չէ վերախաղարկել, իսկ ահա կանոնների խախտման, 11 մետրանոցների դեպքում մարզիչները կարող են մրցավարի հետ մոտենալ մոնիտորին եւ դիտել կրկնապատկերը: Այդ մասին Բլատերն ասել է ՖԻՖԱ պաշտոնական կայքին տված հարցազրույցում: