14:20 , 28 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Հեռախոսի կամ անձնագրի համար իմանալը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տիրապետել մարդու անձնական տվյալներին: Հայաստանի քաղաքացիների տվյալների բազան համացանցում պտտվում է, իսկ իրավապահ մարմինները և նույն հասարակությունը դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերում: Նույնիսկ կայք է գործում, որտեղից կարելի է հեշտությամբ, մի քանի վայրկյանի ընթացքում ստանալ ցանկացած անձի բնակության հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի համարը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են օգտագործել: Խնդիրն այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է` պտտվում են տարբեր ձևերով` վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձևով և այլն:
«Բնականաբար, օրենքի խախտում է` ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- ասաց նա:
Հարցին` սա հիմք չէ, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հետապնդում սկսեն, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Հիմնականում ոստիկանության իրավասության մեջ է: Դրանով ԱԱԾ-ն կարող է զբաղվել զուտ այն պատճառով, որ այդ բազաները նաև ադրբեջանական հաքերային խմբերն են տարածում` ներկայացնելով, որ իրենք են կոտրել: Չնայած իրականում ուղղակի ցանցում գտել են ու տարածում են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ