13:58 , 28 հունիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Չինացիները չեն կարողանա իրենց մայրենի լեզվով կարդալ ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջին տիկին Հիլարի Քլինթոնի հուշերը, քանի որ տեղի հրատարակողները հրաժարվել են գնել «Դժար ընտրություն» գրքի իրավունքները։ Այս մասին հաղորդում է UPI գործակալությունը։
Իր գրքում Հիլարի Քլինթոնը հիմնականում անդրադառնում է պետքարտուղար եղած տարիների իր գործունեությանը՝ քննադատության ենթարկելով նաև Չինաստանին, որին անվանում է «Ասիայում հակաժողովրդավարական շարժման» կենտրոն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ