Մի՛ փչացրեք մայրաքաղաքի սեփականությունը (PHOTO)


00:49 , 9 օգոստոս, 2012

http://haylur.am/wp-content/uploads/2012/08/heriqchi.jpgՄի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Ինչպես մեր մեծերն էին ասում, «Երեխային բարուրի մեջ պետք է դաստիարակել», այսինքն՝ ծնված օրվանից: Երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծ նշանակություն ունի շրջապատը, սակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում: Ծնողները՝ հայրն ու մայրը, պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:

Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան:

Նկար ՝ Գագա Ամատունի – Երևան քաղաքի գլխավոր դիզայներ