13:46 , 28 հունիս, 2014
Հայաստանում մի կայք է հայտնվել, որտեղ կան բոլորիս տվյալները: Մեր բջջայինների, ավտոմեքենաների համարների, անձնագրի սերիաների, տան ֆիքսված հեռախոսակապի թվերը, մեր անուն-ազգանունները և այլն:
Դա անվտանգության կոպիտ խախտում է, այսպիսով թշնամին մուտք ունի մեր տվյալների բազա ու ընդհանրապես ամբողջ աշխարհը կարող է իմանալ մեր մասին գրեթե ամեն ինչ, եթե չհեռացվի այդ կայքը: Խոսքս ուղղում եմ այդ ոլորտով զբաղվողներին. մի քիչ ուշադիր է պետք լինել և այդպիսի կայքերի դեմ հատուկ աշխատանք տանել: Կայքի անունը միտումնավոր չեմ նշում, որ չտարածվի: Սովորական քաղաքացիներին չեմ պատրաստվում կայքի հիպեր հղումը տրամադրել, եթե այս խնդրով զբաղվողներին կհետաքրքրի, թե որ կայքն է, կտրամադրեմ հղումը: