Երեկ Տավուշի մարզում «սովորական» գնդակոծություն է եղել. Արծրուն Հովհաննիսյան


13:40 , 28 հունիս, 2014

Երեկ Տավուշի մարզում «սովորական» գնդակոծություն է եղել. Արծրուն ՀովհաննիսյանYerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմից որոշակի դադարներով գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք բնակավայրեր ու հայկական կողմի մարտական հենակետերը: Վիրավորներ ու զոհեր հայկական կողմից, բարեբախտաբար, չկան:  

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հիմա իրավիճակը հանգիստ է, հակառակորդը կրակը դադարեցրել է հայկական կողմի պատասխան կրակից հետո: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե այս անգամ հակառակորդի գնդակոծությունն աննախադեպ է եղել, թե հակառակորդը հրետանի է կիրառել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որե տեղեկությունները մի քիչ ուռճացված են:  

«Այնպես չի, որ նման գնդակոծություն հաճախ է եղել, բայց այնպես էլ չէ, որ ընդհանրապես չի եղել: «Սովորական» գնդակոծություն է եղել, ինչն աննախադեպ չէ: Ասացին` արկի պայթյուն է եղել, խնդրեցինք բերել ու ցույց տալ արկի մնացորդներ, բեկորներ եւ այլն, որպեսզի հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, բայց նման բան չկար: Միգուցե ավելի խոշոր տրամաչափի գնդացիրներից, օրինակ` ԴՇԿ եւ այլ տիպի զենքերից են կրակել, ու դրա համար են մտածել, թե արկ է պայթել»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը` շեշտելով, թե ոչ մի պատերազմական վիճակ էլ չկա, ուղղակի այս անգամ հակառակորդը մի քիչ ավելի երկար է կրակել ու ավելի խոշոր տրամաչափի զենքերից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ