«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է մահացել. Պատճառների մասին տեղյակ չեն


12:16 , 28 հունիս, 2014

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է մահացել. Պատճառների մասին տեղյակ չենPanorama.am-ը գրում է.

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Սարոյանի ինքնազգացողությունը վատացել է, երեկ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: 

Դավիթ Սարոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ