Մի Ադամի պատմություն


12:22 , 28 հունիս, 2014

խորամանկ ԱդամՀին ժամանակներում Աստված ստեղծեց 10 Ադամի: Նրանցից մեկը մշակում էր հողը, մյուսը հովիվ էր, երրորդը` ձկնորս... Որոշ ժամանակ անց տղաները եկան հոր մոտ խնդրանքով.

- Մենք ամեն ինչ ունենք, բայց ինչ-որ բան պակասում է, կյանքը ձանձրալի է...

Աստված նրանց խմոր տվեց և ասաց.

- Յուրաքանչյուրդ պատրաստեք կին՝ ըստ ձեր նախասիրության` գեր, նիհար, բարձրահասակ կամ ցածրահասակ, իսկ ես կյանք կտամ նրանց:

Այնուհետև Աստված սկուտեղի վրա շաքար բերեց և ասաց.

- Այստեղ 10 կտոր է, ամենքդ մի կտոր վերցրեք և տվեք ձեր կնոջը, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:

 Բոլորն այդպես էլ արեցին, իսկ հետո Աստված ավելացրեց.

- Իրականում այստեղ 11 կտոր էր, ձեր մեջ ավազակ կա, ո՞վ է վերցրել ավելորդ կտորը:

Տիրեց քար լռություն: Աստված զայրացավ, խառնեց բոլորի կանանց և բաժանեց ինչպես պատահի:

Այդ ժամանակներից ի վեր, 10 տղամարդկանցից 9-ը մտածում են, որ ուրիշի կինն ավելի քաղցր է, քանի որ լրացուցիչ շաքարի կտոր է կերել և միայն Ադամներից մեկը գիտի, որ բոլորի կանայք նույնն են, որովհետև լրացուցիչ շաքարի կտորն ինքն էր կերել: