ՌԴ-ն ակնկալում է եվրոպական գործընկերներից պատասխանատու և կառուցողական մոտեցում. ՌԴ ԱԳՆ


11:16 , 28 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Մոսկվան պատրաստվում է նախարարների մակարդակով եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը նախատեսվում է ստորագրվել հուլիսի կեսերին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում այսօր հրապարակված հայտարարության  մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը հույս ունի եվրոպական գործընկերներից պատասխանատու և կառուցողական մոտեցում, ինչը կնպաստի ՌԴ-ի այն մտահոգությունների վերացմանը, որոնք վերաբերում են Ուկրաինայի և ԵՄ-ի Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը:

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն հունիսի 27-ին Եվրամիության` Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: