10:52 , 28 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Համաձայն ComScore-ի հետազոտությունների՝ մայիսին մարդիկ առաջին անգամ ավելի շատ ժամանակ են նվիրել բջջային սարքերին, քան ցանկացած այլ թվայնացված միջավայրի՝ 51 տոկոս:
Հիմնական սմարթֆոնների և պլանշետների վրա համացանցային օգտատերերը ծախսել են իրենց ժամանակի 60 տոկոսը՝ 50 տոկոսով ավելի 2013-ի համեմատ: Նման սարքավորումների սեփականատերերը լսում են առցանց ռադիո, շփվում սոցիալական ցանցերում և հաճախ լուսանկարներ դիտում:
Բջջային ծրագրերից ամենապահանջվածն առցանց ռադիոն է, իսկ այդ կատեգորիայում առաջատար է Pandora-ն: