Ընդհանրապես ես ուզում էի գրքեր ձևավորող դառնալ, բայց ուրախ եմ, որ փոխել եմ միտքս:
Երիտասարդ տարիքում, երբ շատ գումար չունեի, ես շաբաթներով կուտակում էի փողը, ապա մի օրում ամբողջը ծախսում, և դա շատ հաճելի էր:
Մարդիկ անընդհատ սիրահարվում և բաժանվում են, իսկ ես շարունակում եմ երգել այդ մասին:
Երգերը նման են նոր հագուստի ինչ-որ մի ժամանակ այն կրում ես, ապա ազատվում դրանցից:
Եթե ինձ վիճակված է վաղը մահանալ, ես չեմ տխրի, քանի որ իսկապես արել եմ այն ամենն, ինչ կարող էի:
Ես ապրում եմ հանուն վաղվա օրվա:
Ինձ համար ամենաբարդը համերգի համար հետաքրքիր հագուստ գտնելն է:
Ինչքան ավելի շատ խնդիրներ եմ ունենում, այնքան ավելի լավն են դառնում երգերս:
Ես շատ արագ սիրահարվում եմ և արդյունքում միշտ ցավ եմ ապրում:
Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց, միևնույն է, լինել միայնակ:
Հաջողությունը բերեց ինձ միլիոնավոր երկրպագուներ և նույնքան էլ գումար, սակայն զրկեց ինձ հարատև հարաբերություններ ունենալու հնարավորությունից:
