Բրազիլացին Մունդիալի եզրափակչին կգնա 64 տարվա վաղեմության տոմսի շնորհիվ


09:56 , 28 հունիս, 2014

o_9671701in.am-ը գրում է.

Բրազիլիայում ներկայումս ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին՝ հուլիսի 13-ին, 85-ամյա բրազիլացին «Մարականա» մարզադաշտում կհայտնվի 64 տարի առաջ գնած տոմսի շնորհիվ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

1950-ին Բրազիլիան իր հարկի տակ էր հյուրընկալել մոլորակի ամենագլխավոր ֆուտբոլային տոնը: Ժոյեդիր Բելմոնտը դարձել էր այն երջանիկը, որ ձեռք էր բերել եզրափակիչը դիտելու տոմս: Սակայն նա չէր կարողացել գնալ, քանի որ ստիպված էր մնալ տանը՝ հիվանդ մոր հետ:

Այս պատմությունը այսքան տարիներ անց նա ներկայացրել է ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված հատուկ նամակով՝ առաջարկելով չօգտագործված տոմսը փոխանցել ֆեդերացիայի թանգարանին: Այս պատմությունը չէր կարող չհուզել պաշտոնյաներին, և նրանք դա փոխանակել են այս տարվա եզրափակչի 3 տոմսով: