«Հրապարակ». Հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ


09:14 , 28 հունիս, 2014

«Մեր տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը կարևոր է նրանով, որ կհաջորդի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորություններին դեպի Ղարաբաղ:

Նկատենք, որ այս օրերին հայկական կողմը կրկին առաջ է քաշում թեզը, որ ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ, և որ առանց Ղարաբաղի համաձայնության որևէ պայմանավորվածություն չի կարող գործել:

ԱԱԽ նիստի հաջորդ «առանձնահատկությունն» էլ այն է, որ տեղի է ունենալու հուլիսի 3-ի՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փուլի նախօրյակին:

Եվ, ի վերջո, պակաս հետաքրքիր չէ, թե արդյոք նիստին կմասնակցե՞ն այլընտրանքիստ Գագիկ Ծառուկյանը և այլևս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։