«Հայկական ժամանակ». Հայկական պատվիրակությանը ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձևի նախագիծը չի քննարկվել


08:49 , 28 հունիս, 2014

«Հայկական պատվիրակությանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ի որևէ մարմնում այդպես էլ չի քննարկվել:

Այս մասին երեկ երեկոյան մեր թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ադրբեջանական նախագիծը նախատեսվում էր քննարկել երեկ, ԵԽԽՎ բյուրոյում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։