Զուգընկերոջ հետ վատ հարաբերությունները կարող են սրտային հիվանդությունների պատճառ դառնալ


23:35 , 27 հունիս, 2014

99593937_1365563395_postel_1in.am-ը գրում է.

Փիթսբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ սրտային հիվանդությունները կապված են սոցիալական հարաբերությունների ձևի և որակի հետ, գրում է Meddaily-ն:

Գիտափորձի արդյունքում պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր իրենց ընտանեկան հարաբերություններն անբավարար են գնահատել, քներակներում ավելի շատ խոլեստերին են ունեցել, իսկ սրտի նոպայի կամ կաթվածի վտանգը բարձրացել է 8.5 տոկոսով:

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ մարդու առողջական դրության վրա ազդում է ոչ միայն մեր սուբյեկտիվ գնահատականն առհասարակ, այլև զուգընկերոջ հետ կոնկրետ փոխազդեցությունների որակն առօրյա կյանքում: