Դևիդ Քեմերոնը պարտվեց․ ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Ժան Կլոդ Յունկերը


23:27 , 27 հունիս, 2014

Դևիդ Քեմերոնը պարտվեց․ ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Ժան Կլոդ ՅունկերըPanorama.am-ը գրում է.

Այսօր Բրյուսելում Եվրամիության առաջնորդները Ժան Կլոդ Յունկերին առաջադրեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ով կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուին։ Այս առաջադրումը, ինչպես գրում է EUobserver-ը, մեծ դիվանագիտական պարտություն էր Լոնդոնի համար։

ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը թվիթերում գրել էր․«Որոշումը կայացվեց․ ԵՄ խորհուրդը առաջադրում է Ժան Կլոդ Յունկերին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում»։

Որոշումը կայացվել է քվեարկությամբ, որը ԵՄ գագաթաժողովում եղել է առաջին անգամ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապես Դևիդ Քեմերոնը լայնածավալ հակաքարոզչություն էր կատարում ընդդեմ Յունկերի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ