Կնախատեսելի ու անկանխատեսելի Րաֆֆին


21:50 , 27 հունիս, 2014

Նոր լրահոսից իմացա, որ Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը ու Լուսինե Պետրոսյանը «Ժառանգություն» կաուսակցության վաղվա համագումարում հրաժարվելու են վարչության անդամությունից:
Երեքին էլ ճանաչում ու հարգում եմ:
Անկախ մեր ունեցած մանր-մունր հակասություններից՝ այս լուրն ուրախությամբ չընդունեցի, որովհետև երեքին էլ համարում եմ կայուն արժեհամակարգ ունեցող մարդիկ:
Մյուս կողմից՝ հասկանում եմ, որ դժվար է լինել մի կուսակցության ղեկավար կազմի անդամ, որի ղեկավարի վարքագիծն անկանխատեսելի է իր շարքերի ու կանխատեսելի իշխանության համար: