18:56 , 27 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Գերմանիա-ԱՄՆ խաղի համար Հայաստանում այդ երկրների դեսպաններ` Ռայներ Մորելը եւ Ջոն Հեֆերնը գրազ են եկել` յուրաքանչյուրը կանխատեսելով հունիսի 26-ին կայացած խաղում իր երկրի հավաքականի հաղթանակը. խաղադրույքը` մեկ շիշ «Ջեկ Դենիելս» վիսկի:
«Փոխանցելով անցած գիշեր աշխարհի առաջնության ժամանակ տարված խաղադրույքը (մեկ շիշ «Ջեկ Դենիելս» վիսկի): Կհանդիպենք եզրափակչում»,-«Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` տեղադրելով իր եւ Ռայներ Մորելի լուսանկարը` գրազի տարված խաղադրույքը հանձնելու պահին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ