Բուժական աղա՞նդ. «Արեւաբուժության» զոհերին ստիպում են խմել տարօրինակ բաղադրությամբ ըմպելիք


18:19 , 27 հունիս, 2014

Բուժական աղա՞նդ. «Արեւաբուժության» զոհերին ստիպում են խմել տարօրինակ բաղադրությամբ ըմպելիքArmnewsTV.am-ը գրում է.

Բարձրահարկ շենքի երրորդ հարկում Ակսել եւ Ծովինար ամուսինների բնակարանն է: Ամուսինները տանը չեն, հարեւանները նրանց տեսնում են միայն երեկոյան ժամերին, լսել են, որ այստեղ գործում է Արեւաբուժության կենտրոն: Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահի կարծիքով, ամուսինների այս ընկերությունը աղանդավորական կազմակերպություն է: Այս բնակարանում, հարեւանները հաստատում են, ամուսիններ ապրում են եւ, իսկապես, երկոյան ժամերին հավաքներ են լինում: Արեւաբուժության մասին նույնպես լսել են: Ցերեկային ժամերին տանը մարդ չի լինում: Բայց աղանդի մասին չեն լսել: 

Ըստ Միացյալ երիտասարդական լիգայի տվյալների, ամուսիններն արեւաբուժությամբ զբաղվելու գլխավոր նախապայմանը համարում են տարօրինակ բաղադրությամբ ըմպելիքը, թեյ, կաթ` աղով, որն էլ ստիպում են խմել իրենց այցելուներին: Սեւակ Հովհաննիսյանը մասնագիտությամբ բժիշկ է, վստահեցնում է, վտանգավոր բաղադրություն է:

Սեւակ Հովհաննիսյանը պնդում է նաև, որ ամուսինները կազմակերպության անդամներից վերցրած ոսկյա իրերը վաճառում են ոսկու շուկայում: Այստեղ վաճառականները հաստատում են, նման ամուսիններ կան, հիմա էլ մեկնել են Թուրքիա արձակուրդն անցկացնելու, բայց թուրքական ֆինանսավորմամբ արեւաբուժական աղանդի մասին չեն լսել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ