«Google»-ի աշխատակցի դուստրը իր հայրիկին լավագույն անակնկալն է մատուցել


17:53 , 27 հունիս, 2014

«Google»-ի աշխատակիցներից մեկի դուստրը՝ փոքրիկ Քեթին, լավագույն անակնկալը մատուցեց իր հայրիկին: Նա «Google»-ի ղեկավարությանը մի նամակ գրեց, որից հետո նրա հայրիկին մի ամբողջ շաբաթ արձակուրդ տրամադրեցին: Ահա թե ինչ էր խնդրում Քեթին իր նամակում.

«Google-ի հարգելի աշխատակիցներ,

Դուք կարող եք հայրիկիս ազատ արձակել չորեքշաբթի օրը, երբ նա գա աշխատանքի. չէ՞ որ նա սովորաբար ընդամենը մեկ հանգստյան օր ունի՝ շաբաթ օրը:

Քեթիից

Հ.Գ. Որովհետև չորեքշաբթի նրա հանգստյան օրն է, և իմիջիայլոց հիմա ամառ է»:  

Կարճ ժամանակ անց Քեթին պաշտոնական պատասախան ստացավ: Google-ի աշխատակից Դենիել Շիպլակոֆը նամակում գրում էր.

«Սիրելի Քեթի,

Շնորհակալություն քո խնդրանքի համար: Քո հայրը տքնաջանորեն աշխատել է՝ ստեղծելով մի շարք գեղեցիկ ու հրաշալի բաներ «Google»-ի և աշխարհի տարբեր ծայրերում բնակվող միլիոնավոր մարդկանց համար: Ընդունելով ամառվա ընթացքում որոշ չորեքշաբթի օրերին հանգստանալու անհրաժեշտությունը՝ մենք նրա տարեդարձի կապակցությամբ հուլիսի առաջին շաբաթը նրան արձակուրդ ենք տալիս: Վայելեք Ձեր հանգիստը:

Դենիել Շիպլակոֆ»

Քեթիի հայրիկը նման գեղեցիկ անակնկալի մասին անգամ երազել չէր կարող: