«Սեքս-ջիհադ»` Սիրիայում և Իրաքում շարունակվող արյունալի կռիվների ի հայտ բերած նոր երևույթը


17:00 , 27 հունիս, 2014

‘Sex Jihad’ fatwa permits incest in SyriaՍիրիայում և Իրաքում շարունակվող արյունալի կռիվները մի նոր երևույթ են ի հայտ բերել, որը կոչվում է «Սեքս-ջիհադ»: Այն իրենից ենթադրում է, որ կանայք պետք է բավարարեն գրոհայինների սեռական պահանջները, ընդ որում մի կինը կարող է միաժամանակ կապեր ունենալ մի քանի հոգու հետ: Օրինակ, եթե գրոհայինը Սիրիա է մեկնել իր կնոջ հետ, ապա նրա սպանվելուց հետո կինը պարտավոր է բավարարել մյուս գրոհայիններին: Բնականաբար, Ղուրանում այս ամենը թույլատրող դրույթ գոյություն չունի, և այն ավելի շատ սալաֆիական ծայրահեղ ուղղությունն է սկիզբ դրել: Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հոգևոր առաջնորդներն են թույլատրել գրոհայիններին օգտվել սեքս-ջիհադի այսպես ասած ծառայություններից: 
Շատ երիտասարդ կանայք ու աղջիկներ հատուկ այդ նպատակի համար տարվում են ռազմական գործողությունների ակտիվ գոտիներ տարբեր երկրներից: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նույնպես ակտիվորեն ներգրավել է այս գործընթացին. ադրբեջանցի կանայք նույնպես մասնակցում են սեքս-ջիհադին: