Պետք է կարողանանք չհակադրել եվրոապականն ու եվրասիականը


15:40 , 27 հունիս, 2014

Վրաստանը, կորցնելով Աբխազիան և Հարավային Օսիան, Ուկրաինան` կորցնելով Ղրիմը (չի բացառվում՝ ապագայում վերջնականապես նաև Դոմբասն ու Լուգանսկը) և Մոլդովան ստորագրեցին եվրոպական ասոցացումը՝ ճանապարհ բռնելով դեպի Եվրոպա: Վստահ լինելով, որ գոնե Ուկրաինան և Վրաստանը երբևէ չեն դառնա եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, այնուամենայնիվ, շնորհավորում եմ նրանց այս որոշումը և հույս հայտնում, որ եվրոպական ճանապարհն ընտրած պետությունների և եվրասիական ճանապարհն ընտրած Հայաստանի բարեկամական հարաբերությունները չեն տուժի: Հայաստանը թեև չընտրեց եվրոպական ուղին, բայց մեր արժեհամակարգն ու տեսլականը համընկնում են, ասեմ ավելին, հենց եվրոպական են, ուղղակի աշխարհաքաղաքական իրավիճակը ռեգիոնում ստեղծված պայմանները և Հայաստանի պետական շահերը ստիպեցին մեզ գնալու դեպի Եվրասիական միություն: Մնում է՝ կարողանանք չհակադրել եվրոապականն ու եվրասիականը և լավ հարաբերություններ ունենանք երկու աշխարհաքաղաքական բևեռներում: