23:48 , 27 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարծում է, որ իր ազգային թիմը պետք է առանց խնդիրների բախվելու դուրս գա «Մունդիալ-2014»-ի քառորդ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Բունդեսթիմը 1/8 եզրափակճում ուժերն է չափելու Ալժիրի ընտրանու հետ:
«Գերմանիայի հավաքականը պետք է առանց խնդիրների բախվելու դուրս գա քառորդ եզրափակիչ: Կապ չունի՝ ինչ մարտավարությամբ է խաղալու մրցակիցը:
Ալժիրը մինչև հիմա լավ խաղ է ցուցադրել, բայց դա թանկ կարժենա նրանց համար, քանի որ աստիճանաբար կսկսեն կորցնել ուժերը»,- հայտարարել է Կանը: