«Ժառանգությունը» կընտրի իր նոր նախագահին


15:03 , 27 հունիս, 2014

LURER.com-ը գրում է 

«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում տեղի կունենա վարչության անդամների ընտրությունը, այնուհետև վարչությունը կընտրի իր նախագահին, տեղակալին, քարտուղարին: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Դիտարկմանը, թե վարչության նոր կազմի ընտրությանը կհաջորդի՞ կուսակցության նախագահի ընտրությունը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Երևի թե»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը տեղի կունենա հունիսի 28-ին` ժամը 12:00-ին: Համագումարը կանցկացվի «Անի Պլազա» հյուրանոցում: