14:43 , 27 հունիս, 2014Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 37-ամյա Ծովինար Շարոյանն էր, ով, ըստ հավաքվածների, լուսամուտները մաքրելու ժամանակ վայր է ընկել 7-րդ հարկից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ