Երազանքի գիշեր՝ Երևանի կենդանաբանական այգում


14:33 , 27 հունիս, 2014

Երազանքի գիշեր՝ Երևանի կենդանաբանական այգումHraparak.am-ը գրում է 

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00-ն: Այնուհետև ժամը 18:00-ից այգում կմեկնարկի «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» միջոցառումը, որի ընթացքում այգին կհյուրընկալի շուրջ 60 հաշմանդամ երեխաների` նրանց ծնողների, խնամակալների, քույրերի և եղբայրների հետ:

Հրավիրվածների համար այգին նախապատրաստել է բացառիկ ծրագիր. փոքրիկները հնարավորություն կունենան շրջելու կենդանաբանական այգում և անմիջականորեն շփվելու կենդանիների հետ:

Ծրագրի մաս կազմող «Իրականացնենք երեխայի երազանքը» նախաձեռնությամբ էլ միջոցառման աջակիցների և գործընկերների օգնությամբ կիրականանան հրավիրված երեխաների նախապես հայտնած ցանկություններն ու երազանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ