64-ամյա բուժակի այրված մարմինը դեռ վառված մեքենայի մեջ է


14:27 , 27 հունիս, 2014

64-ամյա բուժակի այրված մարմինը դեռ վառված մեքենայի մեջ էAravot.am-ը գրում է.

Սպասում են փորձագետների ժամանմանը

Տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Բերդ քաղաքից Մեհրաբի զորամաս մեկնող զինվորական «ՈՒԱԶ» ավտոմեքենան Արծվաբերդ գյուղի տարածքում վթարի է ենթարկվել, հրդեհ է բռնկվել: Արծվաբերդի գյուղապետ Վալոդյա Ուզունյանը հայտնեց, որ զինվորական մեքենան երեւի անսարք է եղել, այն հայտնվել է ճանապարհից ցած գտնվող արծաբերդցի Ժորա Երիցյանի առանձնատանը, տան 2-րդ հարկը եւ տանիքն ամբողջությամբ այրվել են: Զոհվել է Մեհրաբի զորամասի բուժակ, 64-ամյա Արեւիկ Բաբասյանը: Նա Արծվաբերդ գյուղի բնակչուհի էր, չամուսնացած: Նա մենակ էր բնակվում, հարազատները Երեւանում եւ Ռուսաստանում են ապրում: Գյուղապետն ասաց, որ բուժակը հավանաբար ոչ թե հրդեհից, այլ դրան նախորդած վթարից է զոհվել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ