13:46 , 27 հունիս, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հայրենադարձված, հոգեկան հիվանդությամբ տառապող, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Խոջոյանի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Գերությունից հետո` դեռևս Մ.Խոջոյանի կենդանության օրոք, նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություն, որի արդյուքնում էլ Խոջոյանի արյան և մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերվել է նավթամթերք, հոգեմետ ղեղամիջոց` ապուրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ