Հակամարտությունը շարունակվում է


13:38 , 27 հունիս, 2014

 Հակամարտությունը  շարունակվում է Hraparak.am-ը գրում է 

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը որոշել է շտկել վիճակը եւ Ադրբեջանի դեմ մեկը մյուսի հետեւից նախաձեռնություններով է հանդես գալիս. այսօր պատրաստվում են բանաձեւի նախագիծ  ներկայացնել Ադրբեջանի դեմ: Հիշեցնենք, որ նախօրեին էլ ընդունվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրված Ադրբեջանի դեմ հայտարարությունը:

Այն ստորագրել են ԵԽԽՎ 28 պատվիրակներ, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման մասին։ Հայտարարությունում մասնավորապես ասված է. «ԵԽԽՎ-ն պետք է հրատապ գործողություններ իրականացնի` հաշվի առնելով այն զեկույցները, որոնք վկայում են Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների, կամայական ձերբակալությունների եւ բանտարկությունների մասին, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են ընդդիմադիրներին եւ անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար՝ սահմանափակելու հասարակական կազմակերպությունների գործունեությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ