13:30 , 27 հունիս, 2014
Galatv.am-ը գրում է.
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Ցեղակրոն» կուսացության ղեկավար Շանթ Հարությունյանի գործով դատական հերթական նիստը:
Մինչ դատական նիստի մեկնարկը, միջադեպ է տեղի ունեցել ամբաստանյալներից մեկի` Արմեն Հովհաննիսյանի կնոջ՝ Շողեր Հակոբյանի եւ դատական կարգադրիչների ու ոստիկանների միջեւ: Ամբաստանյալի կնոջն արգելել են մուտք գործել դատարանի շենք եւ մասնակցել դատական նիստին:
Շողեր Հակոբյանի խոսքերով, ինքը փորձել է պարզաբանումներ ստանալ, իրեն պատճառաբանել են, որ արգելման պատճառը պայուսակի պարունակությունն է: «Ինձ այդպես ասեցին, ես դատարկեցի պայուսակիս պարունակությունը, հետո ինձ ասեցին, որ դա անարգանք է դատարանի նկատմամբ»,- պատմեց Շողեր Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ կին ոստիկաններից մեկը իրեն ճանկռել է: Դատարանի շենքի դիմաց հսկողություն իրականացնող ոստիկանները հայտարարեցին, որ ոչ ոք քաղաքացու նկատմամբ ոչ մի գործողություն չի կատարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ