Ամենացուրտ հունիսի 27-ը քսան տարի առաջ էր


13:23 , 27 հունիս, 2014

Ամենացուրտ հունիսի 27-ը քսան տարի առաջ էրPanorama.am-ը գրում է

Երևան քաղաքում ամենացուրտ հունիսի 27-ը եղել է 1994 թ-ին: Այդ օրը մայրաքաղաքում գրանցվել է ընդամենը 10.70C տաքություն: Դրանից մեկ տարի առաջ էլ գրանցվել էր ամենաշոգ հունիսի 27-ը: 1993-ին գրանցվել էր 37.6 աստիճան տաքություն:

Այսօր նոր ռեկորդ չի սահմանվի, քանի որ Երևանում ցերեկը կանխատեսվում է +35 աստիճան, իսկ գիշերը գրանցվել է +17 աստիճան տաքություն:

Հիդրոմետ ծառայության տվյալներով, Երևանում հունիսի 27-ին, 28-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ի երեկոյան ժամերին, 29-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ