4300-դոլարանոց ոսկեզօծ հատուկ iPhone` Պուտինի երկրպագուների համար


12:39 , 27 հունիս, 2014

HT putin case mar 140626 16x9 608 Patriotic Putin Phone Costs $4,300

Մենք բոլորս տարբեր եղանակներով ենք արտահայտում մարդկանց հանդեպ տածած մեր հիացմունքը: Վլադիմիր Պուտինի երկրպագուների համար ստեղծվել է 4300 դոլար արժողությամբ «Supremo Putin» ոսկեզօծ iPhone 5S: Որոշ երկրպագուներ կարծում են, որ գնելով այս iPhone-ը, նրանք իրենց հարգանքը կդրսևորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ: Հեռախոսի ոսկեզօծ հատվածում փորագրված է Պուտինի դեմքը, ինչպես նաև Ռուսաստանի գերբը և ազգային հիմնի առաջին տողերը: Այս շքեղ հեռախոսը առցանց վաճառքի է հանվել: Պուտինի դիմանկարով հեռախոսը իտալական «Perla Penna» ընկերության աշխատակիցներին է պատկանում: Հեռախոսը դրված է փայտե լաքապատ արկղի մեջ: Միայն ափսոս, որ բջջային հեռախոսի մեջ Պուտինի հեռախոսահամարը ներառված չէ: